ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում Հայաստանում նախատեսվում է սկսել արեւային էլեկտրակայանի շինարարությունը: «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի խոսքերով, դա կլինի փորձնական կայան 100 կիլովատ հզորությամբ, որը թույլ կտա գործնականում ուսումնասիրել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման հնարավորությունը Հայաստանում: Իսկ Հայկական ատոմային էլեկտրակայանի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանի խոսքերով, կայանի օգտակար գործունեության գործակիցը (ՕԳԳ) առայժմ հայտնի չէ եւ կորոշվի աշխատանքի ընթացքում: Եթե համաշխարհային պրակտիկայում նման կայանների ՕԳԳ-ն կազմում է 2-3 տոկոս, ապա նշված նախագծում այն կարող է կազմել 16 տոկոս, ասել է Ազատյանը: Ամեն դեպքում այդ ցուցանիշն անհամեմատ բարձր կլինի հիդրոէլկետրակայանների ՕԳԳ-ից, ավելացրել է նա: Արեւային էլեկտրակայանի նախագծի հեղինակը Ռադիոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պարիս Հերունին է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---