«Փյունիկը» նախապատրաստվում է 2010թ. Հայաստանի առաջնությանը

PanARMENIAN.Net -
Հայաստանի 2009թ. ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Փյունիկ» ակումբը մինչ Հայաստանի 2010 առաջնության մեկնարկը 3 ուսումնամարզական հավաք կանցկացնի: Ըստ ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի, հունվարի 14-ից փետրվարի 4-ը «Փյունիկը» նախապատրաստական փուլը կանցկանի Սոչիում: «Հունվարի 29-ին մենք ընկերական հանդիպում կունենանք Պետերբուրգի «Դինամոյի» հետ: Մենք խաղեր ունենք նաեւ հունվարի 30-ին, փետրվարի 3-ին, սակայն մրցակիցները դեռեւս հայտնի չեն»,-ասել է Մինասյանը:



Փետրվարի 9-23-ը երեւանյան ակումբը կմարզվի Կիպրոսում կամ Արաբական Էմիրություններում, իսկ ամփոփիչ հավաքը տեղի կունենա մարտի 7-17-ին Իտալիայում:



«Փյունիկի» կազմում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ` Նորայր Սահակյանն ու Արտակ Անդրիկյանը անցումային շրջան են անցնում «Ուլիսում»: Ակումբում մարզվում է Արգին Նազարյանը, որը 2009թ. ԱՄՆ թիմի կազմում մասնակցեց Համահայկական խաղերին:



Դեռեւս վնասվածքներից լիովին չեն ապաքինվել Սարգիս Հովսեփյանը, Դավիթ Մանոյանը եւ Վահան Մինասյանը:



«Մենք պետք է զորացնենք կենտրոնական պաշտպանությունն ու հարձակումը: Մեզ լավ դարպասապահ է պետք: Հնարավոր է, որ «Փյունիկի» կազմում լեգիոներներ ընդգրկվեն, որոնք այժմ պատրաստվում են «ԱՊՀ ու Բալթիայի երկրների գավաթին»,-նշել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը:



Փյունիկ

«Փյունիկը» հիմնվել է 1996 թվականին: Սկզբնական շրջանում թիմը կոչվում էր «Արմենիկում»: Ակումբն առաջին անգամ ՀՀ առաջնությանն է մասնակցել 2000թ. առաջին լիգայում, որտեղ թիմը միանգամից նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Մինչ խաղարկության մեկնարկը ակումբի նախագահը Արարատ-73-ի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն էր: «Փյունիկը» Հայաստանի չեմպիոն է դարձել 9 անգամ (2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009թթ.): Հայաստանի գավաթակիր է եղել 2002, 2004, 2009թթ եւ Հայաստանի Սուպերգավաթակիր է եղել 2002, 2004, 2005, 2007, 2008թթ.:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---