ՀԱԿ-ը չի ճանաչում Երեւանի 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները

PanARMENIAN.Net - Թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Աժ պատգամավորիընտրության արդյունքների վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ընտրությունների ժամանակ ընտրականհանձնաժողովներիանդամները, իրենցպաշտոնականպարտականությունները կատարելուփոխարեն,բացահայտզբաղվել ենիշխանականթեկնածուիհամար ձայներհայթայթելուգործով:

ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ զանգվածաբարընտրակաշառքբաժանվեց, շատերը քվեարկեցին սպառնալիքի ներգործության տակ, կատարվեցինլցոնումներ:



ՀԱԿ-ը հաղորդում է նաեւ, որ հարձակումներին, ահաբեկումներին ու բռնություններին ենթարկվեցին լրագրողներ, տուժեցին «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք:

ՀԱԿ-ը չի ճանաչում Երեւանի 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:



Հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրություններում, ըստ ՀՀ ԿԸՀ նախնական տվյալների, հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը, որը հավաքել է 7622 ձայն:



Այդ ընտրատարածքում առաջադրվել էր երեք թեկնածու. Արա Սիմոնյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունից, որը հավաքել է 7622 ձայն, Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ կալանքի տակ գտնվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 5023 ձայն:
Հայ ազգային կոնգրես

2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---