ՀՅԴ -ն կրկին հիշեցրեց, որ կարող է նախաձեռնել իշխանափոխության քաղաքական գործընթաց

PanARMENIAN.Net - «Չնայած այն բանին, որ մենք պահանջել էինք, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվեն ՀՀ Սահմանադրությանը հակասող, Հայաստանի Սահմանադրական դատարանը այլ ճանապարհով գնաց, սակայն հիմք ստեղծեց համապատասխան վերապահումների համար»: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի ՀՅԴ-ն Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:



«Հայաստանի իշխանությունները հարցի լուծման երկու տարբերակ ունեն: Հաշվի առնելով, որ միջազգային պայմանագրերի վերաբերյալ ՀՀ գործող օրենքի համաձայն, Հայաստանի Ազգային Ժողովը չի կարող վերապահումներ մտցնել, առաջին տարբերակով առաջարկվում է օրենքը փոփոխության ենթարկել, ինչն էլ խորհրդարանին թույլ կտա այդ անել», - ասել է նա, ավելացնելով, որ խորհրդարանի առաջին իսկ նիստի ժամանակ ՀՅԴ -ն հանդես կգա գործող օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ: Ռուստամյանը երկրորդ տարբերակ է համարում Հայաստանի նախագահի անձնական նախաձեռնությունը: Նախագահը հիմք ընդունելով ՀՀ ՍԴ իրավական որոշումը, կարող է ներկայացնել արձանագրությունները համապատասխան վերապահումներով:



«Հակառակ դեպքում ՀՅԴ-ն կարող է նախաձեռնել հայ-թուրքական արձանագրություններն անօրինական հայտարարելու գործընթաց, ինչը քաղաքականորեն նշանակում է իշխանափոխություն», - ընդգծել է Արմեն Ռուստամյանը: Նա նաեւ հայտնել է, որ ՀՅԴ-ն համապատասխան վերապահումների մասին առաջարկների փաթեթ է պատրաստում:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլին` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ. -ից հայ-թուրքական բանակցությունների միջնորդն է դարձել:



Հայ Յեղափոխական դաշնակցությունը հայկական առաջին կուսակցություններից մեկն է, ստեղծվել է 1890 թ. Թիֆլիսում: 1918-1920 թթ. ՀՅԴ-ն Հայաստանի Առաջին Հանրապետության իշխող կուսակցությունն էր: Խորհրդային կարգերի հաստատումով ՀՅԴ-ն դադարում է Հայաստանում գործել: 1988 թ. կուսակցությունը վերադառնում է Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ներկայում ՀՅԴ շրջանակները գործում են ամբողջ աշխարհի հայկական համայնքներում, հատկապես ամուր դիրքեր ունեն Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ամերիկայում:



1994 թ. Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արգելվում է Դաշնակցության գործունեությունը երկրի տարածքում, ձերբակալվում են կուսակցության բազում անդամներ: 1998 թ. նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեղյալ է հայտարարում այդ հրամանագիրը եւ ազատ արձակում ձերբակալված կուսակցականներին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---