Հայաստանը պետք է Թուրքիային Արձանագրությունների վավերացման կոնկրետ ժամկետ ներկայացնի

PanARMENIAN.Net - Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը (նույնիսկ եթե պատկերացնենք, որ նրանք հակված են շաղկապել հայ-թուրքական կարգավորումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ) թույլ չէին տա իրենց բացահայտ հայտարարել այդ մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Աբրահամյանը:



«Ցավոք, քաղաքականության մեջ գրեթե միշտ ստիպված ենք լինում բախվել այնպիսի իրավիճակի, երբ խոսքն ու գործը չեն տարբերվում իրարից»,-նշել է Աբրահամյանը: Նրա խոսքերով, եթե թուրքական կողմին չհաջողվեց բացահայտ կերպով գրանցել Արձանագրություններում հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը շաղկապող դրույթները, ապա Արեւմուտքն ու Ռուսաստանը հիմք չունեն դրա մասին բացահայտ խոսելու համար: «Ինչպես հայտարարել է Անկարայում Էրդողանը ՌԴ վարչապետի հետ հանդիպումից հետո, այդ երկու գործընթացները, չնայած տարբեր ճանապարհներին, ինչպես նա է արտահայտվել, «կուլիսների ետեւում» փոխկապակցված են: Բոլորին հասկանալի է, թե ինչ ի նկատի ուներ Թուրքիայի վարչապետը, խոսելով «անդրկուլիսյան» համաձայնությունների մասին»,-ասել է Աբրահամյանը: Ընդ որում, նա նշել է, որ դեմ լինելով այդ հարցերը մեկ փաթեթում ընդգրկելուն, ռուսական կողմը, միաժամանակ արագացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, կամա թե ակամա շաղկապում են իրար հետ: «Կարծում եմ, խուսափելու համար այն իրավիճակից, երբ ժամանակն աշխատում է թուրքական կողմի օգտին, հայկական իշխանությունները, ցանկալի է մինչեւ Հայոց ցեղասպանության 95-ամյակը, պետք է կոնկրետ ժամկետ առաջադրի` խորհրդարանում»,-ասել է Էդուարդ Աբրահամյանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: 65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---