Թուրքիան մտադիր է պատրաստել իր փաստաթուղթը Արձանագրությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է պատրաստել իրավաբանական փաստաթուղթ ի պատասխան Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշմանը:



Ինչպես գրում է Hurriyet թուրքական թերթը, Անկարան մտադիր է ուղղել իր իրավական հիմնավորումը Արձանագրությունների ստորագրման գործընթացի միջնորդ` Շվեյցարիայի ԱԳ նախարարությանը, եւ ստորագրման արարողությանը ներկա եղած ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների եւ ԵՄ-ն ներկայացուցիչներին: Փաստաթղթի նպատակն է ցուցադրել, որ պաշտոնական Երեւանը իբր փորձում է խուսափել Արձանագրությունների վավերացումից:



Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն կապվել է Շվեյցարիայի, ԵԱՀԿ ՄԽ-ի եւ ԵՄ-ն հետ, եւ արտահայտել է իր դիրքորոշումը:Համաձայն հաղորդագրությանը, շվեյցարական կողմը իբր պատասխանել է դրան, եւ բնութագրել է ՀՀ ՍԴ-ի որոշումը, որպես շատ անսպասելի եւ անընդունելի:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:



Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի մշակմամբ եւ առաջադրմամբ զբաղվում է ԵԱՀԿ Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ):





Եվրոպական միությունը (Եվրամիություն,ԵՄ) 27 եվրոպական պետությունների միավորում է, որոնք ստորագրել են Եվրոպական միության մասին պայմանագիրը (Մաաստրիխտյան պայմանագիր): Միությունը յուրահատուկ միջազգային կազմակերպություն է, միաձուլում է միջազգային կազմակերպության եւ պետության նախանշանները, սակայն ոչ մեկն է, ոչ մյուսը: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ չէ, սակայն միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություններ ունի եւ մեծ դեր է կատարում դրանցում: ԵՄ գործող նախագահն իր պաշտոնը զբաղեցնում է վեց ամիս շարունակ ռոտացիայի ճանապարհով:



Դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Եվրոպական միության մասին Պայմանագրում եւ Եվրոպական հասարակության հաստատման մասին Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Լիսաբոնյան պայմանագիրը»: Այն կոչված է փոխարինել ուժի մեջ չմտած ԵՄ Սահմանադրությունը եւ փոփոխություններ կատարել Եվրոպական միության մասին գործող համաձայնագրերում ԵՄ վարչության համակարգի բարեփոխման նպատակով: Պայմանագրի համաձայն, ներմուծվում է Եվրոպական խորհրդի մշտական նախագահի պաշտոնը, ով ընտրվելու է եվրոպական առաջնորդների կողմից 2,5 տարի ժամկետով եւ երկրորդ ժամկետի համար վերընտրվելու հնարավորությամբ: Եվրոպական խորհրդի մշտական նախագահը ներկայացնելու է Միությունը արտաքին քաղաքականության մեջ իր իրավասությունների շրջանակներում եւ Ընդհանուր արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության հարցերում, ինչը չի նվազեցնում Բարձր ներկայացուցչի դերը:



2009 թվականի նոյեմբերի 19-ին Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում այդ պաշտոնին նշանակվեց Բելգիայի վարչապետ Հերման վան Ռոմպեյը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---