Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած այցում ոչ մի գերբնական բան չկա

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ոչ մի գերբնական բան չի տեսնում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած այցում: «Նախկին նախագահները կարող են այցեր կատարել այլ երկրներ: Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այց է կատարել եւ Թեհրանում է գտնվում Իրանի ղեկավարության հրավերով»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը Երեւանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում:



Իրան կատարած այցի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ: Կողմերը կարծիքներով են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ, քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հարցերը: Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ Հայաստանը մտադիր է ընդլայնել երկկողմ համագործակցությունն Իրանի հետ: Նա բարձր է գնահատել նաեւ տարածաշրջանային անվտանգության ու տնտեսական զարգացման առաջխաղացման գործում տարածաշրջանային մոտեցումների արդյունավետությունը` ապակառուցողական անվանելով գերտերությունների ցուցումները Կովկասում առկա խնդիրների լուծման վերաբերյալ:



Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է 1998թ. մարտի 30-ից 2008թ. ապրիլի 9-ը: Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) առաջին նախագահն է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---