Արթուր Բաղդասարյան. «Հայաստան-ԵՄ» գործողությունների ծրագիրն արդյունավետ կերպով իրականացվում է

Արթուր Բաղդասարյան. «Հայաստան-ԵՄ» գործողությունների ծրագիրն արդյունավետ կերպով իրականացվում է

PanARMENIAN.Net -
Փետրվարի 5-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հայաստանի բաժնի քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Այլի Ռիբուլսի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին:



Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության «Հայաստան-Եվրամիություն» գործողությունների ծրագիրն արդյունավետ է իրականացվում, տարբեր ոլորտներում իրականացվում են խորքային բարեփոխումներ:



Այլի Ռիբուլսը ներկայացրեց Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում նախատեսվող նոր ինստիտուցիոնալ բարեփոխումների պլանը, որը ասոցացման, ազատ առեւտրի, անվտանգության, արդարության եւ ազատության համաձայնագրերի կնքմանն ընդառաջ Հայաստանի պետական մարմինների վարչական կարողությունների ուժեղացում է ենթադրում, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---