ՀՀ սպորտի եւ երիտասարդական հարցերով նախարարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net -
Հունվարի 28-ն ՀՀ սպորտի եւ երիտասարդական հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը, Գրիգորյանին կարող է փոխարինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` Արթուր Պետրոսյանը:



Նախարարության մամլո ծառայությունում հայտնել են, որ ոչինչ չգիտեն Գրիգորյանի հրաժարականի մասին: «Քանի որ երեկ աշխատանքային օր չեր, մենք չունենք տեղեկատվություն այդ մասին», - ասել է մամլո քարտուղար Յուրա Ալեքսանյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---