Անահիտ Խառատյանը Հայաստանի շախմատի չեմպիոն դարձավ

PanARMENIAN.Net -
Հունվարի 22-31 Երեւանում` Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը, կայացավ Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը:



Չեմպիոնի տիտղոսի համար պայքարը շարունակվեց մինչեւ վերջին տուրը: Անահիտ Խառատյանը Սիրանուշ Անդրեասյանի հանդեպ տարած հաղթանակի շնորհիվ նվաճեց 2010 թվականի չեմպիոնի տիտղոսը: Իսկ Լիա Մարտիրոսյանը, որը մինչեւ վերջին տուրը շարունակում էր մնալ մրցաշարի առաջատարը, պարտություն կրեց Աննա Հայրապետյանից եւ արծաթե մեդալակիր դարձավ: Երրորդ տեղում Սիրանուշ Անդրեասյանն է:



4-10-րդ տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ`



Մարիաննա Գասպարյան

Անի Խանամիրյան

Նաիրա Մովսիսյան

Աննա Հայրապետյան

Նարինե Գասպարյան

Լուսինե Կարապետյան

Վարդուհի Քալաշյան



2010 թվականի Հայաստանի չեմպիոնը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հաղթողը ստացավ 300 հազ. դրամ, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները` համապատասխանաբար 200 հազ. եւ 150 հազ. դրամ:



Շախմատը հատուկ ֆիգուրներով սեղանի տրամաբանական խաղ է 64 վանդակներով խաղատախտակի վրա` երկու մրցակիցների համար, որն իր մեջ արվեստի, գիտության եւ սպորտի տարրեր է պարունակում: Վերարտադրում է որոշակի կանոններով մարտնչող ուժերի գործողությունները: Խաղն իր անվանումը ստացել է պարսկերենից` շահ եւ մատ, ինչը նշանակում է «տիրակալը վախճանվեց»:



Խաղում են երկու հոգի (կարող են խաղալ նաեւ խաղացողների խմբեր` մեկը մյուսի դեմ կամ մի խաղացողի դեմ; նման խմբերը սովորաբար կոչվում են կոնսուլտանտներ) շախմատային եւ ՖԻԴԵ մրցաշարային կանոններով: Շախմատային կոմպոզիցիայում կազմողը կարող է փոխել խաղատախտակի չափերը, նոր ֆիգուրներ ներմուծել, փոխել քայլի կանոնները եւ այլն: Գիտությունն ուսումնասիրում է շախմատային խաղի զանազան ասպեկտները (օրինակ` Ձիու քայլի մասին դասական խնդիրը եւ Ութ թագուհիների մասին խնդիրը), այդ թվում կատարվում է խաղի համակարգչային մոդելավորում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---