ԵՄ-ն ողջունում է Անկարայի քայլերը Հայ-թուրքական արձանագրությունների հարցում

PanARMENIAN.Net -
Եվրամիությունն ողջունում է Անկարայի քայլերն, ուղղված քրդական խնդրի հարցում «Ժողովրդավարական նախաձեռնությանը», ինչպես նաեւ Հայ-թուրքական հարաբերությունների մասին արձանագրությունների հարցում: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայում ԵՄ դեսպան Խոան Քլոսը:



Ըստ նրա, Թուրքիան ու ԵՄ-ն փոփոխությունների շրջան են ապրում, նա հույս է հայտնել, որ Անկարան ու Բրյուսելն առաջընթացի կհասնեն ԵՄ-ում Իսպանիայի նախագահության ընթացքում: Իսպանացի դիվանագետը նշել է, որ Թուրքիան կարող է խոչընդոտների հանդիպել ԵՄ-ին անդամակցելու գործում, սակայն, նրա խոսքերով, ԵՄ-ի հետ բանակացություններ սկսած բոլոր երկրները դարձել են ԵՄ անդամ, գրում է «Հյուրիեթ դեյլի նյուս» թուրքական թերթը:





Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններ

Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններն սկսել է 2005 թ. : 1963 թ. Թուրքիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն երկիրն իրավունք է ձեռք բերում ԵՄ մուտք գործելու:

1978-1979 թթ. Թուրքիային առաջարկում են Հունաստանի հետ միասին անդամագրվել ԵՏՀ մեջ, որից հրաժարվում է: 1980 թ. զինվորական հեղաշրջումից հետո Եվրոպան դադարեցնում է Անկարայի հետ հարաբերությունները, սակայն այն վերականգնվում է միայն 1983 թ.: Սակայն 1997 թ. ԵՄ հրաժարվում է Թուրքիային ճանաչել որպես ԵՄ մուտք գործելու թեկնածու, սակայն այդ իրավունքը Թուրքիան ստանում է 2000 թ.` պայմանով, որ բարեփոխումներ կատարի մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրության մեջ:

2002 թ. օգոստոսին բարեփոխումների ծրագիրը հաստատում է Թուրքիայի խորհրդարանը, եւ 2004 թ. հոկտեմբերին Եվրահանձնաժողովը միջնորդում է, որպեսզի սկսվեն Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու բանակցությունները:

Թուրք - եվրոպական հարաբերությունները բարդացնում է Կիպրոսի հարցը, որին Թուրքիան չի ցանկանում ճանաչել: Կիպրոսը 2004 թ. ԵՄ կազմի մեջ է: 1974 թ. Թուրքիան բռնազավթում է Կիպրոս կղզու մի հատվածը, եւ մինչ օրս չի ճանաչում հարավային կառավարության` հունական հատվածի լեգիտիմությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---