Երեւան է ժամանել FILA-ի ղեկավարությունը

Երեւան է ժամանել FILA-ի ղեկավարությունը

PanARMENIAN.Net -
Փետրվարի 11-ին տեղի ունեցավ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի վիճակահանությունը: Աշխարհի գավաթը տեղի կունենա փետրվարի 13-14-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, Երեւան է ժամանել FILA-ի ղեկավարությունը (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա):



8 հավաքականի մասնակիցները բաժանվեցին 2 խմբի: A խմբում հայտնվեցին Հայաստանի, Իրանի, Կուբայի եւ Սկանդինավյան երկրների հավաքականները, իսկ B խմբում` Հունգարիայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Վրաստանի հավաքականները:



Փետրվարի 13-ին կհանդիպեն հետեւյալ հավաքականները.



A գորգ



Իրան - Կուբա; Սկանդինավյան երկրներ - Հայաստան



Իրան - Սկանդինավյան երկրներ; Կուբա - Հայաստան



B գորգ



Թուրքիա - Հունգարիա; Ռուսաստան - Վրաստան



Թուրքիա - Ռուսաստան; Հունգարիա - Վրաստան

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---