ՀԱԿ-ը կարծում է, որ ԵԱՀԿ-ն ուշադրություն չի դարձնում Հայաստանում մարդու իրավունքներին

ՀԱԿ-ը կարծում է, որ ԵԱՀԿ-ն ուշադրություն չի դարձնում Հայաստանում մարդու իրավունքներին

PanARMENIAN.Net -
Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սադուբաեւի հետ հանդիպման ընթացքում, հայկական կողմը իր անհանգստությունն հայտնեց ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտնեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում քննարկվել էին հայ-թուրքական հարաբերությունները եւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները: «ՀԱԿ-ի հետ հանդիպման նախաձեռնողն էր ԵԱՀԿ-ի գործող նախագահը: Մենք հայտարարեցինք, որ նրա կազմակերպությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում Հայաստանում գոյություն ունեցող մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին», - ասել է նա:





ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (OSCE, Organization for Security and Co-operation in Europe)` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը զբաղվում է անվտանգության հարցերով: Այն ընդգրկում է 56 երկիր:\r\n\r\nՆախկին անվանումը` Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության խորհրդակցություն (Conference for Security and Cooperation in Europe - CSCE):\r\n\r\nԵԱՀԿ-ի մասնակից պետությունները. Ավստրիա, Ալբանիա, Անդորրա, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Վատիկան, Մեծ Բրիտանիա, Վենգրիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իտալիա, Կիպրոս, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մակեդոնիա, Մալթա, Մոնակո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեռնոգորիա, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սան-Մարինո, Սլովենիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինա, Հայաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Ղրղզստան:\r\n\r\nՀամագործակցության գործընկերներ` Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Թունիս, Աֆղանստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, Թաիլանդ, Ճապոնիա:\r\n\r\n1992 թ-ի հունվարի 30-ց Հայաստանը անդամակցում է ԵԱՀԿ-ին:

Հայ ազգային կոնգրես

2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---