Հայ մարզիկները սկսել են ելույթները Ձմեռային օլիմպիական խաղերում

PanARMENIAN.Net -
Փետրվարի 15-ին Վանկուվերում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում 15 կմ դահուկավազքում հայ դահուկորդ Սերգեյ Միքայելյանը գրավել է 70-րդ տեղը 95 մասնակիցների թվում: Այդ տարածությունը նա հաղթահարել է 37.58,9 րոպեում: Օլիմպիական չեմպիոն է դարձել շվեյցարացի Դարիո Կոլոնյան (33.36,3 րոպե):



Կանանց 10 կմ դահուկավազքում հայաստանցի Քրիստինե Խաչատրյանը, ցույց տալով 34.17,5 րոպե արդյունքը, զբաղեցրեց 76-րդ տեղը 78 դահուկորդների թվում: Չեմպիոն դարձավ շվեդուհի Շարլոտտա Կալլան (24.58,4 րոպե):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---