ԵՐԵՒԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱԿԱՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Է ՏՐՎԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ էԴՈՒԱՐԴՈ էՐՆԵԿՅԱՆԻՆ17 դեկտեմբերի 2001 - 23:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ստորագրվել է պայմանագիր` Երեւանի «Զվարթնոց» օդակայանը «Աերոպորտոս Արխենտինա 2000» արգենտինական ընկերությանը հավատարմագրային կառավարման փոխանցելու մասին: Պայմանագիրը ձեւակերպված է երեսուն տարի ժամկետով: «Աէրոպորտոս Արխենտինա 2000» ընկերությունը պատկանում է խոշոր գործարար Էդուարդո Էրնեկյանին, որը Հարավային Ամերիկայի տարբեր երկրների 33 օդակայանների տեր է: Էրնեկյանը տեղեկացրեց լրագրողներին, որ մտադիր է «Զվարթնոցը» հասցնել միջազգային ստանդարտներին: Այդ նպատակով նա նախատեսում է ներդնել օդակայանի զարգացմանը մոտ ութսուն միլիոն դոլար, որոնցից 50 միլիոնը կներդրվի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Օդակայանի տարածքում կկազմակերպվի ազատ առեւտրի, հանգստի եւ զվարճությունների գոտի: Ըստ Էրկնեկյանի` «Զվարթնոցը» շահութաբեր կդառնա մոտավորապես 12 տարի անց: Տեղեկություններ կան այն մասին, որ Էրնեկյանը պատրաստվում է ձեռք բերել նաեւ «Հայկական ավիոուղիներ» ընկերությունը: Ներկայումս «Աէրոպորտոս Արխենտինա 2000» ընկերության փորձագետներն ուսումնասիրում են ավիաընկերության գործերի վիճակը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |