Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` Թուրքիայի ներգրավվածությունն անհնար է

Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի  հակամարտության  կարգավորման հարցում` Թուրքիայի ներգրավվածությունն անհնար է

PanARMENIAN.Net -
ՀՀ նախագահի աշխատակազմից, ի պատասխան Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին հայտնեցին, որ Կիեւում Հայաստանի Հանրապետության նախագահը չի ընդունել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին:



Ի թիվս այլ հարվիրյալների, Դավութօղլուն մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, որտեղ մոտեցել եւ կարծիքներ են փոխանակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:



Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, եւ Հայաստանը համարում է, որ առկա գործընթացը պետք է տրամաբանական ավարտին հասցվի ամենակարճ ժամանակահատվածում, այլապես ինչպես հայտարարվել էր նախապես, Հայաստանի Հանրապետությունը ետ կկանչի իր ստորագրությունը արձանագրություններից:



ՀՀ նախագահը կրկնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` Թուրքիայի ներգրավվածությունն անհնար է, քանի որ դա մի երկիր է, որը միակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերում հակամարտող կողմերից մեկին` Ադրբեջանին եւ մշտապես կողմնակալ հայտարարություններ է անում հակամարտության կարգավորման վերաբերյալ:



«Առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը»,- իր զրուցակցին ասել է նախագահ Սարգսյանը: «Պետք է առաջին քայլը սկսի իրենից եւ վերացնի Հայաստանի սահմանի շրջափակումը, ինչը հնարավորություն կընձեռի բացել տարածաշրջանում առկա կոմունիկացիոն եւ տրասնպորտային ենթակառուցվածքները: Եթե ադրբեջանական ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնել արձանագրութունները, ապա որեւէ բան չի խանգարում Թուրքիայի գորածադիր իշխանությունը, անգամ մինչեւ արձանագրությունների վավերացումը, բացել իր կողմից փակած սահմանը երկու պետությունների միջեւ»,- շեշտել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---