Մոսկվայում կմեկնարկի Ձեռնամարտի միջազգային մրցաշարը

Մոսկվայում կմեկնարկի Ձեռնամարտի միջազգային մրցաշարը

PanARMENIAN.Net -
2010թ փետրվարի 27-ին Մոսկվայում տեղի կունենա Ձեռնամարտի միջազգային մրցաշար: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, առաջնությանը կմասնակցեն 15 երկրների մարզիկներ: Հայաստանի Սամբոյի ֆեդերացիան Ռուսաստանի մայրաքաղաք է գործուղել 65 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Ալոյանին, 70 կգ քաշային Վահագն Գեւորգյանին եւ 75 կգ քաշային Վարդան Հովհաննիսյանին: Հայկական պատվիրակությունը ղեկավարում է Միքայել Հայրապետյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---