«Մետալուրգ» պարտվեց «Շախտյորին» 1:0 հաշվով

«Մետալուրգ» պարտվեց «Շախտյորին» 1:0 հաշվով

PanARMENIAN.Net - Մարտի 7-ի տեղի ունեցավ Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղը, որտեղ հանդիպեցին Դոնեցկի «Մետալուրգն» ու «Շախտյորը»: >«Մետալուրգի» հիմնական կազմում խաղացել է Հենրիկ Մխիթարյանը, իսկ Արտակ Դաշյանը խաղադաշտ դուրս չի եկել:

Ինչպես հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքէջը, իր թիմին հաղթանակ բերեց Ա.Գլադկին: Պարտությունից հետո «Մետալուրգը» 30 միավորով գրավում է 5-րդ տեղը, «Շախտյորը» 46 միավորով 2-րդ տեղում է:

«Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն գտնում է, որ «Շախտյորը» կարողացավ շատ կարեւոր 3 միավոր վաստակել: «Մետալուրգը» կարելի է համարել առաջնության երրորդ թիմը: Մրցակցի թիմում աչքի է ընկնում Հ.Մխիթարյանը: Նա շատ լավ մարզավիճակում է»,-ասել է Լուչեսկուն:

Իսկ «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Ն.Կոստովը խաղից հետո նշել է, որ բոլոր նրա սաները շատ լավ են խաղացել: «Մեր թիմին այս պահի դրությամբ փորձն էր պակասում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---