ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԻՆՔՆԱՀՌՉԱԿՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - 2003 թվականին Կիպրոսի Եվրախորհրդին անդամակցելու հնարավորության մասին Եվրոպական հանձնաժողովի որոշմանը Թուրքիան պատասխանեց, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» հետ միավորվելու գաղափարին վերադառնալով: Ամենաբարձր մակարդակով խոսակցություն է գնում Թուրքիայի եւ Կիպրոսի միջեւ դաշնային հարաբերությունների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Կիպոսի հյուսիսային մասը զավթած թուրք սեպարատիստներին աջակցելուց հրաժարվելը` Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու գլխավոր պայմաններից մեկն է: Չնայած կիպրոսյան հարցում միջազգային ընկերակցության խիստ դիրքորոշմանը, Թուրքիայի Անվտանգության խորհրդի վերջին նիստում, որը տեւեց 6 ժամ, ընդունվեց, աշխարհում ոչ ոքի կողմից չճանաչված, Ռաուֆ Դենքթաշի սեպարատիստական ռեժիմին հետագայում եւս լիովին աջակցելու մասին որոշում: «Մենք առեւտուր չենք անում Կիպրոսով»,- հայտնել են քննարկման մասնակիցները նիստի ավարտից հետո:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---