ԱՄՆ-ն չպետք է հայ-թուրքական գործընթացը կապի Հայոց ցեղասպանության ճանաչման հետ

ԱՄՆ-ն չպետք է հայ-թուրքական գործընթացը կապի Հայոց ցեղասպանության ճանաչման հետ

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ այս տարի ոչ միայն ԱՄՆ նախագահն ապրիլի 24-ին Ամերիկայի հայ համայնքին հղված իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» տերմինը, այլեւ ԱՄՆ Կոնգրեսը նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Եթե Թուրքիան շարունակի Միացյալ Նահանգների հանդեպ իր ներկայիս քաղաքականությունը, ապա հետեւանքները բավական անցանկալի կլինեն հենց Թուրքիայի համար: «Եթե ԱՄՆ նախագահն ու Կոնգրեսը ցանկանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա թող չկապեն դա հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացի հետ եւ չքաղաքականացնեն այդ հարցը»,- նշեց Գրիգորյանը` ավելացնելով, որ այդ գործողությունների հետեւանքները կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա: «Եթե հարվածն ուղղված լինի Թուրքիային, ապա չի բացառվում, որ ի պատասխան դրա ռուս-թուրքական ռազմական ալյանս ստեղծվի»,- ասաց Գրիգորյանը: Ընդ որում, նա ընդգծեց, որ Հայաստանին շահեկան է, որ տարածաշրջանում շատ խաղացողներ լինեն, որպեսզի երկիրը կարողանա դրանցով մանեւրել: «Եթե տարածաշրջանում մեկ երկիր կամ ալյանս իշխի, կարեւոր չէ` Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն, ապա ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի մի քանի ժամում եւ, միանշանակ, հարցը կլուծվի հօգուտ հակառակ կողմի»,- նշեց Ստեփան Գրիգորյանը: Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանը պետք է հստակ հայտարարի, որ ոչ մի առնչություն չունի այն երկրների հետ, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:

Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին` Գրիգորյանն ասաց, որ գործնականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Հայ-թուրքական գործընթացը մեծ իմպուլս հաղորդեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եւ չի բացառվում, որ 2010 թվականը ղարաբաղյան հակամարտության ակտիվացման տարի կլինի»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---