«Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսում Հայաստանը «Միտք եւ ժամանակ» կարգախոսով արտացոլելու է «Աշխարհի քաղաք» հիմնադրույթը

PanARMENIAN.Net - Հայաստանը «Շանհայ Էքսպո 2010» ցուցահանդեսում ներկայացվելու է «Միտք եւ ժամանակ» կարգախոսով, որի շրջանակներում արտահայտելու է «Աշխարհի քաղաք» հիմնադրույթը, Երեւանում լրագրողներին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: «Հիմնադրույթի գաղափարն է ներկայացնել հայկական ճարտարապետական միտքը եւ նրա հետքն ամբողջ աշխարհում: Ցավոք սրտի, ժամանակը շատ դեպքերում կործանում է այդ ճարտարապետական հուշարձանները, մենք կփորձենք ցույց տալ, թե ինչպես ապագայում ազգերի համերաշխության շրջանակներում կարող է գոյություն ունենալ մեկ քաղաք` Աշխարհի քաղաքը»,- ասել է նա:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն արդեն առանձնացրել են հայկական հիմնադրույթը որպես շատ հետաքրքիր, եւ երկիրն իրավունք է ստացել փոխելու իր տաղավարը ցուցահանդեսի ընթացքում:

Ցուցահանդեսի շրջանակներում յուրաքանչյուր երկիր կազմակերպում է իր Ազգային օրը: Հայաստանը եւս ներկայացնելու է իր Ազգային օրը` Սեպտեմբերի 21-ը, որի ընթացքում հաճախորդները կարող են ծանոթանալ հայկական մշակույթի եւ ավանդույթների հետ:

Հարությունյանի կարծիքով, «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսն աննախադեպ է, քանի որ նրան մասնակցում են ոչ թե առանձին կազմակերպություններ, այլ երկրներ, այս տարի սպասվում է մոտ 100 մլն այցելու եւ 200 մասնակից-երկիր: Երկրներից յուրաքանչուրն ունենալու է իր տաղավարը, որտեղ այդ երկիրը ներկայացնելու է իր պատկերացումներն առաջադրված թեմայի շուրջ: Ցուցահանդեսի կարգախոսն է` «Բարեկարգ քաղաք, բարեկեցիկ կյանք», որտեղ երկրները պետք է ներկայացնեն ապագայի քաղաքի մասին իրենց պատկերացումները:

Հայաստանի կառավարությունը 2009-ի հուլիսի 2-ին հաստատել է «Շանհայ Էքսպո 2010» ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության միջոցառումների ծրագիրը: Ցուահանդեսին մասնակցելու համար հատկացվել է 569 մլն դրամ: Այդ գումարը ներառում է ցուցահանդեսի տաղավարի ձեւավորման եւ սպասարկման ծախսերը, սպսարկող անձնակազմի, հուշանվերների գնման, բեռների առաքման եւ այլ ծախսեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---