Դարչինյանի եւ Դոնեյրայի միջեւ ռեւանշը կարող է տեղի ունենալ օգոստոսի 7-ին

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է boxingscene.com-ը, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրայի գործակալները մոտ են երկրոդ անգամ ռեւանշ անցկացնելու ուղղված համաձայնությանը



Սպասվում է, որ բանակցությունների հաջող ավարտի դեպքում խաղ-ռեւանշը կայանալու է օգոստոի 7-ին Լոս-Անջելեսում (ԱՄՆ): Կրկնակի մարտի անցկացման համար Դոնեյրան մտադիր է մայիսի 15-ին անցկացնել նախավարժանքային մենամարտ:



WBC/WBA վարկածներով չեմպիոն Վիկ Դարչինայնի եւ WBA վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոնեյրայի առաջին հանդիպումը կայացել է 2007ժ-ի հուլիսին եւ ավարտվել 5-րդ ռաունդում Դոնեյրայի նոկաուտով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---