Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ձեւավորվել է լիակատար փոխըմբռնում

Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ձեւավորվել է լիակատար փոխըմբռնում PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցովգտնվում է Սիրիայիում: Այցի շրջանակներում ՀՀ նախագահը այցելել է Դամասկոսի համալսարան եւ հանդես է եկել ելույթով: «Ես այսօրգտնվումեմ եղբայրական Սիրիայի հինավուրց մայրաքաղաք Դամասկոսում հարգարժան նախագահ դոկտոր Բաշար ալ-Ասադի հրավերով: Մեր միջեւ ձեւավորվել է լիակատար փոխըմբռնում եւ հիանալի բարեկամական հարաբերություններ: Նախագահների մակարդակով սա մեր երկրորդ հանդիպումն է վերջին ինն ամիսների ընթացքում»,-ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:



«Հայաստանի եւ Սիրիայիմիջեւայս 18 տարիներին ստորագրվել են մի քանի տասնյակ միջպետական պայմանագրեր, համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր, համագործակցությունը կարգավորող գործնական ծրագրեր: Իմ այս այցի շրջանակներում ստորագրվելու են մեկ տասնյակ փաստաթղթեր` ամենատարբեր բնագավառներում: Քաղաքական հարցերիշուրջմիացյալդիրքորոշումների մշակում, առեւտրատնտեսական կապերի ամրապնդում, գյուղատնտեսական բնագավառում փորձի փոխանակում, տեղեկատվական, կրթական, մշակութային փոխանակումներ. սա է մեր կառավարությունների միջեւ համագործակցության ոլորտների ոչ ամբողջական ցանկը: Եւ այդ ցանկն օր օրի ընդլայնվում է` ընդգրկելով նոր ոլորտներ եւ նոր ծրագրեր: Այս այցի ընթացքում մեր կառավարությունների ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի եւ Սիրիայի միջեւ գիտական ու գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր»,-ասել է նախագահ Ս.Սարգսյանը:



Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն, ընդհանրապես, մեծջանքեր էգործադրում Արաբական աշխարհի հետ համագործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ: Սրանով է պայմանավորված այն, որ Հայաստանը ներկայացված է Արաբական Պետությունների Լիգայում: «Վստահորեն կարող եմ ասել, որ Սիրիայի ղեկավարությունը կիսում է մեր խորը համոզմունքն առ այն, որ միայն խաղաղ ճանապարհով կարելի է լուծել պատմության ընթացքում առաջացած բոլոր վեճերը, ուղիղ երկխոսության եւ համագործակցության միջոցով հարթել ժողովուրդների միջեւ առաջացած ատելության եւ անհանդուրժողականության պատնեշները»,-ասել է ՀՀ նախագահը:



Իր խոսքում Ս.Սարգսյանն երախտագիտություն է հայտնել «արաբ եղբայրներին, Սիրիայի բնակիչներին, ովքեր, ենթարկվելով հալածանքների եւ քամահրելով մահապատժի վտանգը, չհանդուրժեցին մարդկության դեմ գործվող հանցագործությունը եւ ապաստան տվեցին Օսմանյան իշխանությունների ձեռնարկած ոճրագործությունից մազապուրծ հայ փախստականներին: Սիրիայում ապաստանգտած հարյուրհազարավորհայությունը կառուցեց իր ներդրումը բերեց Սիրիայի բազմազգ քաղաքակրթության զարգացմանը: Նրանք իրենց հավատարիմ կեցվածքով եւ անձնվեր աշխատանքով ապացուցեցին, որ երախտապարտ են Սիրիայի ժողովրդին», ասել է նախագահը Դամասկոսի համալսարանում ունեցած իր ելույթում:
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---