Հայաստանի կայուն զարգացման համար առավել ընդունելի է սոցիալիզմի շվեդական մոդելը

Հայաստանի կայուն զարգացման համար առավել ընդունելի է սոցիալիզմի շվեդական մոդելը PanARMENIAN.Net - Հայաստանի կայուն զարգացման համար առավել ընդունելի է սոցիալիզմի շվեդական մոդելը, որը հիմնված է տնտեսական ժողովրդավարության, հասարակական արտադրության ծավալների մեծացման, լիակատար զբաղվածության ապահովման, եկամուտների արդար բաշխման եւ սոցիալական հավասարության ապահովման վրա: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՅ Դաշնակցության խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: «Մենք բազմիցս ենք հանդես եկել նախաձեռնությամբ` ունենալով գիտական հիմնավորում երկրում պետական քաղաքականության բարեփոխումների վերաբերյալ, սակայն երկրի կառավարությունը ոչ ադեկվատ արձագանք է տվել դրան»,- ասել է նա: Մասնավորապես, կուսակցությունն առաջարկում է պարզություն մտցնել հասարակական կարծիքի մեջ, որը վերաբերվում է սոցիալիստական պետության հիմքերին:



Երեւանում ընթանում է «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ» թեմայով երկօրյա խորհրդաժողով, որը կազմակերպվել էր ՀՅ Դաշնակցության կողմից:



Ինչպես հայտնել է Արծվիկ Մինասյանը, համաժողովի արդյունքում պատրաստվելու է փաստաթուղթ, որում միջազգային փորձը փոխանցվելու է Հայաստանի կառավարությանը: Այդ առումով Մինասյանն ավելացրեց, որ երկրի կառավարությունը կարող է ընդունել այն կամ մերժել:



Խորհրդաժողովի շրջանակներում զեկույցով հանդես են գալու միջազգային քաղաքական գործիչներ եւ փորձագետներ Շվեդիայից, Չիլիից, Իրանից, Ռուսաստանից, որոնք իրենց երկրների օրինակով ներկայացնելու են սոցիալիստական փորձը, մասնավորապես, ներկայացվելու են զեկույցներ, որոնք շոշափում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` խաղաղություն գլոբալիզացիայի պայմաններում, սոցինտերնը սոցիալիստական գաղափարախոսության տարածող, սոցիալիզմի տեսություն երկրի զարգացման հեռանկարային ռակուրսում եւ այլն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---