ՍՐՎԵԼ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ

PanARMENIAN.Net - Նոր լարվածություն է նկատվումԹուրքիայի եւ Հունաստանի հարաբերություններում : Անցյալ շաբաթ Անկարան մեղադրել է Աթենքին սադրիչ գործողություններում: Թուրքական աղբյուրները պնդում են, որ հունական ՌՕՈՒ-ի կործանիչը ներխուժելով Թուրքիայի օդային տարածք` կատարել է սադրիչ զորաշարժ: Համանման միջադեպի մասին Անկարան հայտնել էր եւ նոյեմբերի 15-ին: Նշենք, որ նախօրեին հունական ռազմական բազաներից մեկում կալանավորվել են Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք լրտեսական տեղեկություններ էին հավաքում, ենթադրվում է` թուրքական հատուկ ծառայությունների համար: Վաղեմի հակառակորդների հարաբերությունների նոր սրումը բացատրվում է Թուրքիայի Եվրախորհրդին միանալու ապարդյուն փորձերով: Անկարայի նյարդայնությունը խորանում է նրանով, որ Եվրոպական հանձնաժողովը ԵԽ-ին անդամակցելու իրական հիմք ունեցող տասը երկրների թվում ընդգրկել է Կիպրոսը: Խոսքը գնում է, բնական է, միասնական Կիպրոսի մասին, այսինքն` Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից ճանաչված սահմաններում: Թուրքիան վճռականորեն դեմ է Կիպրոսի Եվրախորհրդին անդամակցելուն` մինչեւ չկարգավորվի տարածքային վեճը: Ինչպես հայտնի է, Թուրքիան զավթել է կղզու հյուսիսային մասը եւ հռչակել այնտեղ թուրքական հանրապետություն:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---