Sony Ericsson Open-2010-ի չորրորդ շրջան դուրս գալու համար պայքարում Դավիթ Նակբանդյանը զիջել է Ռաֆայել Նադալին

Sony Ericsson Open-2010-ի չորրորդ շրջան դուրս գալու համար պայքարում Դավիթ Նակբանդյանը զիջել է Ռաֆայել Նադալին PanARMENIAN.Net - Աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալը առանց դժվարության դուրս է եկել Մայամիում ընթացող Sony Ericsson Open-2010-ի չորրորդ շրջան: Նադալը հանդիպել է վերջերս ծանր վնասվածքից հետո մրցաշրջան

վերադարձած արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի:



Առաջին սեթում առաջինը հաջողվեց բրեյքի հասնել իսպանացուն, սակայն, իր առավելությունը նա չկարողացավ պահպանել եւ գրեթե անմիջապես զիջեց հակառակորդին: Այնուհետեւ հավասար պայքար ընթացավ, որն ավարտվեց օրինաչափ թայ-բրեյքով, որտեղ ավելի ուժեղ էր Նալբանդյանը` 7:6, հաղորդում է gotennis.ru-ն:



Այնուհետեւ իսպանացուն այնուամենայնիվ հաջողվեց խլել նախաձեռնությունը եւ հաջորդ 2 սեթում նույն 6:2 հաշվով հաղթանակ տանել: Այդպիսով, Ռաֆայելին հաջողվեց հավասարեցնել Նալբանդյանի հետ իր անձնական հաշիվը` 2:2:



Հաղթանակից հետո Նադալն ասաց, որ խաղը ծանր էր: «Ես հիանալի գիտեի, թե որքան լավ կարող է խաղալ Նալբանդյանը: Ես գիտեի, որ դա հասարակ մենամարտ չի լինելու, միշտ մի փոք վախ կա, երբ դուրս ես գալիս կորտ նման տաղանդավոր մարզիկի դեմ, ինչպիսին է Դավիթը»,-ասել է նա:
Դավիթ Նալբանդյան

Դավիթ Նալբանդյանը արգենտինահայ թենիսիստ է, որն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000թ.: 1996թ. նա հաղթեց աշխարհի թիմային պատանեկան առաջնությունում Արգենտինայի թիմի կազմում: Նա նաեւ US Open 1998-ի հաղթողն է միանձնյա ելույթներում: 1999թ. պատանեկան Ռոլան Գարոսի մրցաշարի եզրափակչի մասնակից է, 1999թ. Ուիմբլդոնի պատանեկան առաջնության հաղթող է զուգախաղում (Գիլերմո Կորիայի հետ):

2002թ. 20 տարեկանում Դ.Նալբանդյանը դարձավ Ուիմբլդոնի եզրափակչի մասնակից, որտեղ տանուլ տվեց ավստրալացի Լեյթոն Հյուիթին: Դրանից հետո նա ընդգրկվեց 50 լավագույն թենիսիստների ATR վարկանիշային ցուցակում եւ «տարվա մարզիկ» հայտարարվեց Արգենտինայում: Նալբանդյանի գլխավոր նվաճումը նրա ելույթն է Շանհայում 2005թ., որտեղ նա հայտնվեց պատահաբար այլ թենիսիստների հրաժարվելու արդյունքում, որոնց վարկանիշը իրենից բարձր էր:

Անհաջող 2007թ. Նալբանդյանը նահանջեց, հայտնվելով երրորդ տասնյակում, սակայն կարողացավ ավարտել սեզոնը, հաղթելով «Մասթերս» շարքի 2 աշնանային մրցաշարերեում` Մադրիդում եւ Փարիզում, կարողանալով հաղթել աշխարհի առաջին եւ երկրորդ ռակետներին` Ռոժե Ֆեդերերին ու Ռաֆայել Նադալին:

Միայն Նալբանդյանը, Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչը, Մարատ Սաֆինն ու Նադալն են հասել Մեծ Սաղավարտի 4 մրցաշարերի կիսաեզրափակիչ միանձնյա խաղում:

2003-07թթ. Նալբանդյանը 5 տարի անընդմեջ ավարտել է տարին համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակում

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---