Արմեն Երիցյան. Ես կգործադրեմ բոլոր ջանքերը, որպեսզի մենք օրինական երկիր ունենանք

Արմեն Երիցյան. Ես կգործադրեմ բոլոր ջանքերը, որպեսզի մենք օրինական երկիր ունենանք

PanARMENIAN.Net - Ես «Օրինաց երկիր» կուսակցության անդամ դարձա, քանի որ իմ գաղափարները համընկնում են կուսակցության գաղափարախոսության հետ: Բացի դրանից այդ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իմ վաղեմի ընկերն է: Այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանը: «Ես կգործադրեմ բոլոր ջանքերը, որպեսզի կուսակցության անվանը համապատասխան մենք օրինական երկիր ունենանք»,- նշեց Երիցյանը:

Ընդ որում, մեկնաբանելով այն, թե արդյոք կա այդպիսի երկիր, որտեղ բոլոր քաղաքացիները հավասար են, Երիցյանն ասաց. «Այդպիսի երկիր չկա, դա որոշ իմաստով երազանք է» եւ ավելացրեց, որ անգամ եվրոպական երկրները դրան չեն հասել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---