Բաքվում կայանալիք մրցաշարում Հայաստանը 6 բռնցքամարտիկներ կներկայացնեն

Բաքվում կայանալիք մրցաշարում Հայաստանը 6 բռնցքամարտիկներ կներկայացնեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ից մայիսի 2-ը Բաքվում (Ադրբեջան) տեղի կունենա բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը 6 բռնցքամարտիկներ կներկայացնեն` Կորյուն Սողոմոնյան (48կգ ք/կ), Նարեկ Աբգարյան (51կգ ք/կ), Արթուր Քիրաջյանը (54կգ ք/կ), Կարեն Տոնականյանը (57կգ ք/կ), Հրայր Մաթևոսյանը (60կգ ք/կ) և Հովհաննես Բաչկովը (64կգ ք/կ):

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց այն մասին, որ բռնցքամարտիկները 2009թ. դեկտեմբերից պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Բացի ուսումնամարզական հավաքներից նրանք ելույթ են ունեցել միջազգային մրցաշարերում. "Հունվարին մենք մասնակցեցինք "Դոնեցկի Գավաթ" միջազգային առաջնությանը և 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալներ նվաճեցինք: Իսկ արդեն մարտին մասնակցեցինք Վիլնյուսում կայացած մրցաշարին, որտեղ նույնպես մի քանի մեդալ նվաճեցինք",- նշեց Ոսկանյանը:

Մարզչի խոսքով, ապրիլի 6-ից Հայաստանի հավաքականը Վրաստանում այդ երկրի հավաքականի հետ համատեղ կանցկացնի վերջին հավաքը և ապրիլի 22-ին Բաքու կմեկնի: "Կարծում եմ` բռնցքամարտիկները լավ են պատրաստվել: Ես մեծ հույսեր եմ կապում իմ սաների հետ",- ասաց մարզիչը:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է, և առաջին 4 տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները իրավունք կստանան ելույթ ունենալու Սինգապուրում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---