Ապրիլի 6-ին ՀԱՕԿ-ի հովանու ներքո կմեկնարկի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Ապրիլի 6-ին ՀԱՕԿ-ի հովանու ներքո կմեկնարկի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ՀԱՕԿ-ի հովանու ներքո Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կմեկնարկի բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Լավագույն արդյունքները ցուցաբերած բռնցքամարտիկները կարժանանան հենց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված մրցանակին: Միջազգային այս մրցաշարն անցկացվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ընդգրկված է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի` EUBC-ի 2010թ. միջոցառումների օրացուցային պլանում:

Մասնակցության հայտ ընդհանուր առմամբ ներկայացրել էր 13 երկիր` Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Գամբիա, Վրաստան, Իրան, Ղազախստան, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնղոլիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ուզբեկստան:

Ապրիլի 5-ի դրությամբ մասնակից երկրների վերջնական թիվը ինն է` Հայաստանն էլ ներառյալ: Երևան չեն ժամանի Մոնղոլիայի, Գամբիայի, Ուզբեկստանի և Մակեդոնիայի հավաքականները:

9 երկրների կողմից վերջնական հաստատման ներկայացրած ցանկի համաձայն մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է 160-ի, որից 113-ը մարզիկներն են:

Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին, եզրափակիչը` ապրիլի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---