Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին

Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 8-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ոստիկանության համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման եւ այլ ոլորտներում լայնածավալ խորքային բարեփոխումները գտնվում են իրականացման փուլում:

Դեսպան Կապինոսը ԵԱՀԿ-ի պատրաստակամությունն է հայտնել աջակցել բարեփոխումների իրականացման ընթացքին` դրական գնահատելով ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի միջեւ ձեւավորված համագործակցության ավանդույթը, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---