Սերժ Սարգսյան. Հայաստանը գրեթե ընդունել է որոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ 9 ապրիլի 2010 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գրեթե ընդունել է որոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ: Այդ մասին Տավուշի մարզում լրագրողներին հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, հայկական կողմն իր որոշումը հասարակության դատին կներկայացնի, եթե վստահ լինի դրա ճշտության մեջ: "Այս դեպքում շատ կարեւոր է ճիշտ որոշում ընդունել, բայց այդ մասին խոսելը վաղ է",- ասաց Հայաստանի նախագահը: Ընդ որում, պետության ղեկավարը ձեռնպահ մնաց գլոբալ միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն կատարելիք այցի առնչությամբ մեկնաբանություններից: "Դա շատ կարեւոր այց է, որի ընթացքում զանազան հանդիպումներ կկայանան",- ասաց Սերժ Սարգսյանը: ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |