“Փյունիկը” 10 միավորով գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը

“Փյունիկը” 10 միավորով գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Կայացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ փուլը: “Միկա” ՖԱ-ը Գյումրիի քաղաքային մարզադաշտում կարոցացել է պարտության մատնել “Շիրակին” 1:0 հաշվով: 53-րդ րոպեին գոլ է խփել Վիգեն Համբարձումյանը: Իսկ առաջնության նորեկ Դիլիջանի “Իմպուլսը” 1:0 հաշվով հաղթանակ է տարել “Կիլիկիայի” նկատմամբ: Գոլի հեղինակ է դարձել Ռոմեո Ջենեբյանը: Ընթացիկ առաջնությունում շարունակում է վստահ ելույթ ունենալ 2009-ի Հայաստանի չեմպիոն “Փյունիկը”, որն իր 3-րդ հաղթանակը տարել է “Ուլիսի” նկատմամբ, Մասրկոս Պիզելլիի գոլն այդ խաղում միակն էր:

4-րդ փուլում ամենագոլառատը “Գանձասար”- “Բանանց” հանդիպումն էր: Առաջինը խաղի հաշիվը բացեց երևանայան ակումբը, գոլի հեղինակներ դարձան Սամվել Մելքոնյանը և Արսեն Բալաբեկյանը, իսկ Արսեն Ավետիսյանը կարողացավ միայն կրճատել հաշիվը: Հանդիպումն ավարտվեց “Բանանցի” հաղթանակով 1:2 հաշվով:

4-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է “Փյունիկը”, որից 1 միավորով ետ է մնում “Միկան”, իսկ “Բանանցը” 7 միավորով 3-րդ տեղում է:

Առաջնության ռմբարկուներն են Սամվել Մելքոնյանը (“Բանանց”), որը խփել է 4 գոլ, Արսեն Ավետիսյանը (“Գանձասար”) և Էդուարդո դո Սանտոսը (“Բանանց”), որոնք խփել են 3-ական գոլ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---