Կարլ Ֆրոչ. Ես չեմ կռվի Աբրահամի հետ Գերմանիայում26 ապրիլի 2010 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Super Six Boxing Classic մրցաշարում հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա) հաջորդ մենամարտը կանցկացնի բրիտանացի Կարլ Ֆրոչի դեմ: Աբրահամը խոստանում է նոկաուտի ենթարկել իր ապագա մրցակցին.”Անհամբեր սպասում եմ Ֆրոչի հետ մենամարտին,-ասել է Աբրահամը:-Նա ուժեղ է, սակայն, կարծում եմ, որ նոկաուտ կուղարկեմ նրան: Ես չեմ զիջի նրան այս մենամարտում”: Աբրահամը վստահ է, որ Ֆրոչի հետ մենամարտը տեղի կունենա օգոստոսի 21-ին Բեռլինում, սակայն Ֆրոչը դեմ է դրան: “Ես պնդելու եմ, որ Աբրահամի հետ մենամարտը տեղի ունենա Մեծ Բրիտանիայում: Ես չեմ մենամարտի Գերմանիայում, իսկ եթե ինձ փորձեն ստիպել մեկնել Բեռլին, ես ուղղակի չեմ մասնակցի մրցաշարին: Ի սկզբանե Showtime-ի հետ պայմանավորվածություն կար, որ արտագնա մենամարտից հետո ես պետք է կռվեմ իմ դաշտում”,-ասել է Ֆրոչը: Սակայն, ըստ «Sauerland Events», ընկերության ներկայացուցչի, որի սանն է Ա.Աբրահամը, գտնում է, որ բրիտանացիների թիմը սխալ է ընկալել նախնական պայմանագրի դրությները: “Միակ համաձայնեցված բանն այն էր, որ մենամարտը տեղի է ունենալու Եվրոպայում: Իսկ մենամարտի հստակ վայրը կախված կլինի նրանից, թե ով ավելի մեծ գումար կառաջարկի: Հնարավոր է, Կարլը կարծում է, թե կարող է իր պայմանները թելադրել, սակայն դա այդպես չէ”: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |