Կիրո Մանոյան. Երևանը կարգավորման գործընթացը ձգձգելու նոր հնարավորություն տվեց Անկարային

Կիրո Մանոյան. Երևանը կարգավորման գործընթացը ձգձգելու նոր հնարավորություն տվեց Անկարային

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը ԱՄՆ-ի կողմից ավելի շուտ քաղաքական նշանակություն ունի, քան իրավական: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է “Հայ դատի” գրասենյակի ղեկավար և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: “Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից “կանաչ լուսյ” կվառի մյուս պետությունների համար և նրանք ևս կճանաչեն այդ փաստը”,-ասել է Մանոյանը` հավելելով, որ ըստ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևերի` 1975, 1986 և 1993թթ., ԱՄՆ-ն արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մնում է ,որ վարչակազմը հաստատի այդ փաստը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցին` Մանոյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը պետք է պահանջի ոչ միայն փոխհատուցել վնասը, այլ նաև կյանքի կոչել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշումը: “Հայկական կողմը պետք է մշակի միասնական ու համապարփակ ծրագիր, որտեղ կամրագրվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հաջորդ քայլը: Անպայման չէ, որ այդ ծրագիրը պայմանավորված լինի ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայով”,-ասել է Կիրո Մանոյանը:

Ընդհանուր առմամբ գնահատելով հայ-թուրքակն կարգավորման գործընթացը և մեկնաբանելով պաշտոնական Երևանի հայտարարությունն այդ գործընթացի ներկա փուլը առկախելու մասին, Մանոյանն ասել է, որ սպառնալիքը արձանագրությունների մեջ է և քանի դեռ Երևանը հետ չի կանչել իր ստորագրությունը, արձանագրություններն իրավական տեսակետից դեռևս “կենդանի են”: “Հայաստանի իշխանությունները, տեղի տալով գերտերությունների ճնշմանը, հետ չկանչեցին ստորագրությունը, իսկ դա նշանակում է, որ սպառնալիքը մեզ համար դեռևս պահպանվում է”,-ասել է Կիրո Մանոյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը, հայտարարելով այս փուլի առկախման մասին և հետ չկանչելով իր ստորագրությունը, նոր հնարավորություն տվեց Անկարային ձգձգելու համար գործընթացը: Ըստ նրա, Թուրքիային հարկավոր է ոչ թե արդյունքը, այլ գործընթացի առկայությունը: Կիրո Մանոյանը չի բացառել, որ ԱՄՆ-ն, արձանագրությունների վավերացմանն հասնելու համար, կարող է ավելացնել ճնշումն Երևանի հանդեպ ղարաբաղյան կարգավորման հարցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---