Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը մայիսի 20-ին Էստոնիայում կհետևի ՀՀ երիտասարդական հավաքականի խաղին

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը մայիսի 20-ին Էստոնիայում կհետևի ՀՀ երիտասարդական հավաքականի խաղին

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային հավաքականի և «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՀ Գավաթի եզրափակիչ խաղից հետո պատմել է առաջիկա ծրագրերի մասին:

«Բացի երկրի առաջնությունից, մենք պատրաստվում ենք նաև Չեմպիոնների լիգայի խաղերին»,-ասել է Մինասյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը մայիսի 20-ին Էստոնիայում կհետևի ՀՀ երիտասարդական հավաքականի խաղին, որը տեղի կունենա 2011թ.Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի շրջանակներում: «Ես կընտրեմ մի քանի երիտասարդ ֆուտբոլիստի, որոնք մայիսի 25-ին Երևանում կխաղան Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական խաղում»,-ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---