ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Վաղը պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Նախագահի կողմից ղեկավարվող վրացական պատվիրակության կազմում կլինեն նաեւ արտաքին գործերի, էներգետիկայի եւ վառելիքի, տրանսպորտի եւ հաղորդակցությունների, ֆինանսների, էկանոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի, արդարադատության, գյուղտնտեսության եւ պարենի, պետեկամուտների նախարարները, ինչպես նաեւ խորհրդարանի պատգամավորներ եւ Ախալքալակի ու Նինոցմինդայի հայաբնակ շրջանների ղեկավարները: Էդուարդ Շեւարդնաձեին կուղեկցի նաեւ վրաց գործարարների մեծ խումբ: «Արմինֆո» գործակալության տվյալներով, այցի ընթացքում կստորագրվի հարմարեցված մեծ «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության միջեւ բարեկամության, գործակցության եւ համատեղ անվտանգության մասին պայմանագիր», ինչպես նաեւ իրավական ոլորտում գործակցելու երկու պայմանագիր: Բացի այդ, երկու երկրների նախագահներ կփոխանակեն մի շարք փաստաթղթերի վերաբերող հավատարմագրեր:

Երեւանի «Զվարթնոց» օդակայանում հանդիպման պաշտոնական արարողության ավարտից հետո կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Էդուարդ Շեւարդնաձեի զրույցը: Օրվա երկրորդ կեսին երկու պետությունների ղեկավարները կշարունակեն իրենց զրույցը Հայաստանի ղեկավարի նստավայրում: Զրույցի ավարտից հետո կկայանա հայ եւ վրաց պատվիրակությունների ընդարձակ կազմով նիստը, որի հետո կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: Նախատեսված է նաեւ անցկացնել Ռոբերտ Քոչարյանի եւ Էդուարդ Շեւադնաձեի համատեղ մամլո-ասուլիսը: Նույն օրը երեկոյան Հայաստանի նախագահը պաշտոնական ճաշկերույթ կտա ի պատիվ բարձրաստիճան հյուրի: Հոկտեմբերի 24-ի առավոտյան Էդուարդ Շեւարդնաձեն ծաղիկներ կդնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին: Այնուհետեւ Վրաստանի նախագահը կայցելի Ազգային ժողով, որտեղ կհանդիպի հայ խորհրդարանականներին: Վրաստանի ղեկավարը կհանդիպի նաեւ Երեւանի Պետական համալսարանի ուսանողական եւ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին: Վրացական պատվիրակությունը կայցելի Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ կկայանա վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Նույն օրը վրացական պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---