Ռուբեն Մեհրաբյան. Հայկական զինված կազմավորումները Ղարաբաղում չէին կարող իրենք իրենց օկուպացիայի ենթարկել

Ռուբեն Մեհրաբյան. Հայկական զինված կազմավորումները Ղարաբաղում չէին կարող իրենք իրենց օկուպացիայի ենթարկել

PanARMENIAN.Net - Եվրոպական հարևանության քաղաքականության մասին եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցում կան ձևակերպումներ, որոնք պարունակում են ինչպես իմաստային, այնպես էլ օրացուցային անճշտություններ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա հիշեցրել է, որ հայկական զինված ուժերը 1990 թվականներին ուղղակի ֆիզիկապես չէին կարող «օկուպացիայի» ենթարկել Ղարաբաղն այն պարզ պատճառով, որ այն այդ ժամանակ արդեն օկուպացրել էր ԽՍՀՄ ներքին զորքերի գեներալ Սաֆրոնովի գլխավորած խմբավորումը, որի խղճին է «Օղակ» օպերացիան, հայկական գյուղերի բռնի տեղահանումը, ԼՂ հայ բնակչության հետապնդումը, ակտիվիստների հետապնդումները և այլն: Հատուկ դրության ռեժիմ հաստատվեց, որը հաշվետու էր Կրեմլին և մեկ նպատակ ուներ` ճնշել հայ ազգային շարժումը: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի «օկուպացիային» հայկական զինված կազմավորումների կողմից, ապա այնտեղ չի նշվում, թե ում կազմավորումների:

Այն ժամանակ այնտեղ եղել են հայկական ղարաբաղյան կազմավորումներ, կազմված հիմնականում տեղացի կամավորներից, որոնք զենքը ձեռքն էին առել ինքնապաշտպանության նպատակով, քանի որ այլ ընտրություն այնտեղ բնակվող մարդիկ չունեին այն թշնամանքի պայմաններում, որը կար Մոսկվայի ու Բաքվի կուսակցական ղեկավարության կողմից: Հայ բնակչությունը կամ պետք է զինվեր ու ինքն իրեն պաշտպաներ, կամ լքեր հայրենիքը, ինչը տեղի ունեցավ Ադրբեջանի տարածքում բանկվող մնացած հայ բնակչության հետ: Ընտրելով առաջին ուղին, խուսափելու համար երկրորդից, հայ զինված կազմավորումները Ղարաբաղում չէին կարող իրենք իրենց օկուպացիայի ենթարկել: Այլ բան է, որ այդ ժամանակ արդեն Բաքուն իրական իշխանություն չուներ Ղարաբաղում, ինչը կարելի է տարբեր կերպ անվանել, բայց ոչ երբեք` օկուպացիա Հայաստանի կողմից: Իսկ արդեն դրանից հետո կատարված իրադարձությունները, այն է`զինված բախումերի աճ, որը վերաճեց լայնածավալ պատերազմի խոշոր գորոծղություններով, ինչն, ինչպես հայտնի է, հնարավոր դարձավ միայն արդեն անկախ Ադրբեջանի Ղարաբաղի հանդեպ վերահսկողությունը վերահաստատելու մեծ ցանկության պատճառով, ինչը, բնականաբար, դրդեց հայկական կողմին նման բան թույլ չտալ»,-ասել է փորձագետը: Մեհրաբյանը նշել է նաև, որ ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց:

«Ադրբեջանական աղբյուրները մեկնաբանում են այս ձևակերպումը որպես Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանի կողմից Ղարաբաղի օկուպացիայի փաստի ճանաչում, թեև նման բան այնտեղ գրված չէ և դա չափազանց կամային մեկնաբանություն է: Այնուամենայնիվ, գտնում եմ, որ նման անգրագետ ձևակերպումները Եվրահանձնաժողովի առաջին ամենամյա զեկույցում պետք է համարժեք արձագանք ստանան ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Գտնում եմ նաև, որ պաշտոնական Երևանի կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության հանդեպ դրսևորվող գավառամտությունը, երբ այդ քաղաքականությունն ընկալվում է միայն որպես վիզային ջեժիմի դյուրացման, դրամաշնորհային հնարավորությունների ավելացման հնարավորություն, բարենպաստ հող է ստեղծում ոչ կոռեկտ ձևակերպումների համար: Եվ դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի երևանյան ներկայացուցիչների «կոմերիտական զվարթ» դեմքերի ֆոնի վրա: Չեմ բացառում, որ ԱԳՆ-ն անտարբեր լռություն կպահպանի և նման բառակապակցություններ հետագայում ևս տեղ կգտնեն, ինչն, առնվազն, ափսոսանք է հարուցում»,-ասել է Մեհրաբյանը: Հայաստանի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ Հայաստանում տեղի ունեցած գլխավոր փոփոխությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ստորագրումն է:

«Այնուամենայնիվ, վավերացումը կասեցվեց, երբ Թուրքիան սահմանի բացումը կապեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող բանակցություններում առաջընթացի հասնելու հետ; Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածնք է, որը 1990թ. օկուպացվել է հայկական զինված կազմավորումների կողմից: Հայաստանն առկախեց վավերացումն ապրիլին` մեղադրելով Թուրքիային առաջընթացի բացակայության մեջ»,-ասվում է զեկույցում, գրում է European Voice-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---