ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ» ՏԱՐԲԵՐԱԿԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - «Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտ» ադրբեջանական հասարակական կազմակերպության ղեկավար Լեյլա Յունուսովան օրերս հայտարարել է, որ իր ու հայկական հասարակական գործիչների կողմից համատեղ մշակվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախագիծ: Այդ նախաձեռնությունը առաջացավ ի պատասխան այսպես կոչված «քառյակի խարտիայի», որը նախատեսում է հիմնախնդրի լուծման ռազմական եղանակ: Յունուսովայի խոսքերով` անհնար է կարգավորել հակամարտությունը «խարտիայի» օգնությամբ, քանի որ այդ փաստաթուղթը «հակասում է Հայաստանի խորհրդարանի հայտարարություններին», ինչը վկայում է «կողմիրի միջեւ ընդհանուր կետերի» բացակայության մասին: Իսկ այն փաստաթուղթը, որի վրա աշխատում է Յունուսովան, նրա կարծիքով,հաշվի է առնելու նաեւ Հայաստանի շահերը: Հայկական կողմից աշխատանքներին մասնակցում է ոմն կազմակերպություն, որը կոչվում է «Պայմանագրերի իրավաբանական ու քաղաքագիտական հետազոտությունների կենտրոն»: Լեյլա Յունուսովան հայտարարել է, որ փաստաթուղթը կներկայացվի ադրբեջանական ու հայկական, ապա` միջազգային հասարակության քննարկմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---