Հայաստանի թենիսի հավաքականը կարողացավ ամրագրվել Դևիսի գավաթի 3-րդ խմբում

Հայաստանի թենիսի հավաքականը կարողացավ ամրագրվել Դևիսի գավաթի 3-րդ խմբում

PanARMENIAN.Net - Հունաստանում ավարտվեց Դևիսի գավաթի եվրո-աֆրիկյան գոտու տղամարդկանց թիմային առաջնությունը, որը մեկնարկել էր մայիսի 10-ին:

Հայաստանի հավաքականը, տանուլ տալով Հունաստանի հավաքականին, B խմբի վերջին խաղում 3:0 հաշվով հաղթեց Անդորայի հավաքականին: Աշոտ Գևորգյանը հաղթեց Պաու Գերբաուդ-Ֆարրասին 6:2, 6:1 հաշվով: Խաչատուր Խաչատրյանը հաղթեց Հեկտոր Գորմիգո-Հերարային 1:6, 7:6, 3:2 հաշվով: Զուգախաղում Անդորայի թենիսիստները կորտ դուրս չեկան և հաղթանակը հասավ Խաչատրյան-Սոֆյան զույգին:

Այդպիսով, հայ թենիսիստները կարողացան պահպանել իրենց տեղը եվրո-աֆրիկյան գոտու 3-րդ խմբում և 2011 թվականին հանդես կգան նույն խմբում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---