Միայն Արցախն իրավունք ունի տնօրինել ազատագրված տարածքները

Միայն Արցախն իրավունք ունի տնօրինել ազատագրված տարածքները

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիային հաջողվի տարածաշրջանային տերություն դառնալ, դա կանդրադառնա Հայաստանի ազգային անվտանգության վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Չնայած Թուրքիայի ջանքերին, ես չեմ կարծում, թե նրան կհաջողվի դա անել, քանի որ երկրի ներսում առկա խնդիրները շատ են: Ես չեմ կարծում նաև, որ գերտերությունները թույլ կտան, որպեսզի Անկարայի դերը տարածաշրջանում մեծանա»,-ասել է Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այցին Բաքու և այնտեղ ղարաբաղյան խնդիրը քննարկելու մտադրությունը` Մարտիրոսյանն ասել է. «Ես դեմ եմ տարածքային զիջումներին, քանի որ այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ և միայն Ղարաբաղն իրավունք ունի տնօրինել ազատագրված տարածքները: Եթե նույնիսկ գեթ մեկ գյուղ հանձնվի, դա ծանրագույն հետևանքներ կունենա»,-ասել է կուսակցության առաջնորդը: Ընդ որում, նա կարևոր է համարել ԼՂՀ անկախության ճանաչումը ՀՀ իշխանությունների կողմից: Ըստ նրա, իշխանությունները պետք է նաև վստահության մթնոլորտ ստեղծեն Հայաստանում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---