«ԱՐՄԵՆԹԵԼ»-Ն ԱՆՋԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Երեկ հեռահաղորդակցության մենաշնորհատեր «ԱրմենԹել» ընկերությունը մի քանի ժամով անջատել է Հայաստանի տրանսպորտի - կապի նախարարության բոլոր հեռախոսները: «ԱրմենԹել» ընկերությունում «Արմինֆո» գործակալության թղթակցին հաստատեցին հեռախոսների անջատման փաստը, բայց հրաժարվեցին նշել պատճառը` ավելացնելով, որ այդ դեպքը քննելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Ինչպես հայտնի է տրանսպորտի ու կապի նախարարությունը արգելել է «ԱրմենԹել»-ին րոպեավճար կիրառել ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար: Այնուամենայնիվ, «ԱրմենԹել»-ի ղեկավարությունը շարունակում է պնդել րոպեավճարի համակարգի ուժի մեջ մնալու վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---