Ալեքսանդր Արզումանյան. Ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանը կարող «մանրադրամի» դերում հայտնվել

Ալեքսանդր Արզումանյան. Ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանը կարող «մանրադրամի» դերում հայտնվել

PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով բացառված է, սակայն երբեք չի կարելի ասել` երբեք: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա, շատ բան կախված է ուժերի հարաբերակցությունից տարածաշրջանում: «Չեմ կարծում, որ կողմերին ձեռնատու է խախտել այն հավասարակշռությունը տարածաշրջանում, որը ձևավորվել է վերջին տարիներին»,-ասել է Արզումանյանը:

ՀԱԿ-ի անդամը նաև նշել է, որ ռազմական ճանապարհով հակամարտության լուծումն անհնար է, քանի դեռ շարունակվում է բանակցային գործընթացը: «Այ, երբ որ բանակցային գործընթացը փակուղի մտնի, ինչպես դա պատահեց հայ-թուրքական հարաբերությւոնների կարգավորման դեպքում, ապա հակամարտության ռազմական լուծման հավանականությունը կաճի»,-նշել է Ալեքսանդր Արզումանյանը: Մեկնաբանելով ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի հնարավոր վերականգնումը` Արզումանյանն ասել է, որ դա անընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար:

Արզումանյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է: «Եթե Մոսկվան ցանկանա, որ կարգավորումն արագանա, ապա այն կարագանա»,-ասել է ՀԱԿ-ի անդամը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ, ոչ միայն Ղարաբաղի ճակատագիրն է լուծվում իրենից անկախ, այլ նույն վիճակում է գտնվում նաև Հայաստանը: «Այսօր, մեր երկրի ճակատագիրը քննարկվում է Անկարայում, Մոսկվայում, Վաշինգտնում, սակայն ոչ` Երևանում»,-ասել է ՀԱԿ անդամը` հավելելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն, դուրս գալու համար տվյալ իրավիճակից:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին` Արզումանյանն ասել է, որ այսօր Մոսկվան ու Անկարան չափազանց կարևոր` ռազմավարական համագործակցության հարց են լուծում, որտեղ Հայաստանը կարող է մանրադրամի ճակատագիր ունենալ: «Պատմությունը ցույց է տալիս, որ երբ Օսմանյան կայսրությունն ու Ռուսական կայսրությունը որեևէ համատեղ որոշում են կայացրել, միշտ տուժել է Հայաստանը»,-ասել է Ա.Արզումանյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ՀԱԿ-ի անդամն ասել է, որ մինչ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններն, Անկարան չի վերադառնա այդ հարցին: Ըստ նրա, Թուրքիան փակեց այդ հարցը մինչ խորհրդարանական ընտրությունների ավարտը: «Հնարավոր է, որ հաջորդ ապրիլի 24-ի շեմին հայ-թուրքական կարգավորման հարցը կրկին արծարծվի»,-ասել է Արզումանյանը:

Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը Ադրբեջանի ղեկավարությանը` համաձայնվել հայկական զորքերի հեռանալուն 2 շրջաններից` Քելբաջարից ու Ֆիզուլիից, և բացել հայ-ադրբեջանական սահմանը` Արզումանյանն ասել է, որ դրանով Էրդողանն առաջարկում է նոր ճանապարհային քարտեզ: «Այսինքն, այդ տարածքների դիմաց Ադրբեջանը կստորագրի ուժի չկիրառման մասին համաձայնագիր»,-ասել է Արզումանյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---