Դավիթ Նալբանդյանը պատրաստվում է Ուիմբլդոն-2010-ին

Դավիթ Նալբանդյանը պատրաստվում է Ուիմբլդոն-2010-ին

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը չի մասնակցի սեզոնի «Մեծ սաղավարտի» շարքի երկրորդ` «Ռոլան Գարոսի» մրցաշարին:

Նալբանդյանը բաց կթողնի մրցաշարը ձախ ոտքի վնասվածքի պատճառով: Նա երկու անգամ հասել է Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ` 2004 և 2006 թվականներին:

Ըստ Նալբանդյանի, նա հուսով է լիովին վերականգնվել և մասնակցել Ուիմբլդոն-2010-ին: Ուիմբլդոնը մեկնարկում է Անգլիական Լաուն թենիսի ակումբի կորտերում հունիսի 21-ին: 2002թ. Նալբանդյանն Ուիմբլդոնում հասավ եզրափակիչ, սակայն զիջեց ավստրալացի Լլեյթոն Հյուիթին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---