Սերգեյ Շահվերդյան.«Զբոսաշրջիկները որոշ զգուշավորություն են ցուցաբերում ԼՂՀ նկատմամբ»18 մայիսի 2010 - 20:11 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զբոսաշրջիկները որոշ զգուշավորություն են ցուցաբերում, սակայն հանրապետության ղեկավարությունը փորձում է լուծել այս հարցը», - ասել է ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին իտալերեն լեզվով հրատարակված ուղեցույցի շնորհանդեսին պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նրա խոսքերի համաձայն, ներկայում միջազգային զբոսաշրջային կառույցների օգնությամբ Արցախի մասին ճշմարտությունն է քարոզվում: «Ադրբեջանը` որպես պարտված կողմ, ամեն կերպ փորձում է դիմադրել ԼՂՀ միջազգային ճանաչմանը նաև զբոսաշրջության բնագավառում: Պատահել է այնպես, որ միջազգային ցուցահանդեսի ժամանակ ԼՂՀ վահանակի ցուցադրման դեմ որպես բողոքի նշան Ադրբեջանը փակել է իր տաղավարը և հեռացել», - ընդգծել է Շահվերդյանը: Բացի այդ, Սերգեյ Շահվերդյանը նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Արցախի Հանրապետությունն ակտիվ գործունեություն է վարում հանրապետությունում զբոսաշրջության և համապատասխան կառույցների զարգացման ուղղությամբ: «2009 թ. ԼՂՀ-ում զբոսաշրջության աճը կազմել էր 13 տոկոս, ինչը լավ ցուցանիշ է, ընդ որում, Հայաստանում աճը 3 տոկոս էր», - ասել է նա, ավելացնելով, որ զբոսաշրջիկների մեծ մասը սփյուռքահայերն են, որոնց համար ԼՂՀ-ն ոչ միայն զբոսաշրջային երկիր է, այլև գաղափարախոսության և հայկական մտածողության խնդիր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար |