ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի բանաձևը չի համապատասխանում ԵՄ դիրքորոշմանը

ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի բանաձևը չի համապատասխանում ԵՄ դիրքորոշմանը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունած դրույթները, որոնք վերաբերվում են ղարաբաղյան հակամարտությանը, չեն համապատասխանում ոչ Մադրիդյան սկզբունքներին, ոչ Ակվիլայում արված հայտարարություններին, ոչ էլ Մայնդորֆյան հռչակագրին: Այդ մասին Արգենտինայի ԱԳ նախարար Խորխե Տայանայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքերով, փաստաթղթում լիակատար խառնաշփոթ է ձևակերպումների մեջ: Միաժամանակ նա նշեց, որ դրա պատճառն այն հանգամանքն է, որ բանաձևի հեղինակը երբեք չի եղել Ղարաբաղում և չի խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ: «Որոշ դրույթներ հակասում են նաև ԵՄ դիրքորոշմանը, որը հստակ արտահայտվել է 2009-ին Աթենքում»,- ասաց Նալբանդյանն`ավելացնելով, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է Աթենքում հնչած ԵՄ դիրքորոշման հետ:

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցան բանավեճեր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ Եվրոպայի փոխհարաբերությունների շուրջ: Այդ թեմայով բանաձև ներկայացրեց բուլղարացի եվրապատգամավոր Սոցիալիստների և դեմոկրատների խմբին հարող Եվգենի Կիրիլովը: Փաստաթղթում անհանգստությում է արտահայտվում տարածաշրջանում ռազմական ծախսերի աճի հետ կապված և կոչ է արվում «դուրս բերել հայկական զորքերն Ադրբեջանի բռնազավթված տարածքներից»: Եվրախորհրդարանը կոչ արեց կողմերին ակտիվացնել խաղաղ բանակցությունները տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: «ԵՄ-ը վճռականապես դատապարտում է ուժի կիրառման հնարավորությունն այդ հակամարտության լուծման համար, դրա կիրառումն արդեն բացասաբար է անդրադարձել տարածաշրջանի վրա և լուրջ հետևանքներ է առաջացրել տեղի բնակչության համար,- ասվում է բանաձևում: - Երկու կողմերն էլ պետք է անպայման հավատարիմ մնան 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրին»: Պատգամավորներն անհագստություն են արտահայտել այն առիթով, որ «հարյուր հազարավոր փախստականներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք, իսկ նրանց իրավունքները, ներառյալ վերադարձի, սեփականության և անձնական անվտանգության իրավունքը, ոտնահարվում են: «Մենք կոչ ենք անում հաշվի առնել տեղահանված մարդկանց շահերը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- ընդգծել են նրանք:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---