Զարուհի Փոստանջյան. Արցախի պետական և հասարակական ողջ իրավահամակարգը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին

Զարուհի Փոստանջյան. Արցախի պետական և հասարակական ողջ իրավահամակարգը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը մայիսի 23-ին Արցախի Հանրապետությանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին իրազեկող հայտարարությամբ դիմել է ԵԽԽՎ անդամներին ու ղեկավարներին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի կայացած Հանրապետության նկատմամբ այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքների հարգման տեսանկյունից պատշաճ և արդարացի վերաբերմունք մինչ օրս չի ցուցաբերել:

«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, չցանկանալով դիտարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը, սակայն ձգտելով կյանքի կոչել ԵԽՍՎ թիվ 1416(2005) բանաձևը, իրականում զբաղված է ոչ թե տարածաշրջանում մարդու իրավունքների հարգման և պաշտպանության քաջալերմամբ և աջակցմամբ, այլ իրականացնում է իրեն վերապահված մանդատի իմիտացիա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության համար անընդունելի է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նման վարքագիծը: Նաև անընդունելի է, որ Հայաստանը և Ադրբեջանը, որոնք չեն դասվում ժողովրդավար պետությունների շարքին, համաձայն ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևերի` առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրված իշխանությունների մասնակցեն Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի գործունեությանը: Անընդունելի է նաև, որ մեկ այլ` ոչ ժողովրդավար պետության ներկայացուցիչը, որը ղեկավարում է ԵԽԽՎ-ն, ցանկանում է գլխավորել այդ ենթահանձնաժողովը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Շուրջ քսան տարի անկախության ընթացքում Արցախում պարբերաբար անցկացվել են նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 2006թ. հանրաքվեով ընդունվել է երկրի Սահմանադրությունը: Պետությունը տարածաշրջանում հետևողականորեն վարում է խաղաղության պահպանման և մարդու իրավունքների հարգման վրա խարսխվող առաջադեմ քաղաքականություն: Արցախի պետական և հասարակական ողջ իրավահամակարգը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին, իսկ ժողովրդավարության տեսանկյունից Արցախն առաջանցել է Ադրբեջանին:

Ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքով անկախացած և ժողովրդավարական զարգացման մոդելն ընտրած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության միջազգային ճանաչումը հասունացած է և այլընտրանք չունի»,-ասվում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---