Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է ուղարկել Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին

Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է ուղարկել Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է ուղարկել Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին, որում մասնավորապես նշված է. «Հարգելի պարոն նախագահ Երեկ, մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին», որում տեղ գտած որոշ դրույթների մասին մտահոգություններս ցանկանում եմ հայտնել սույն նամակով:

Բանաձևի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մասում առկա 6 կետերից 4-ում (6, 7, 8, 10) կան ձևակերպումներ, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ԵԱՀԿ և ԵՄ դիրքորոշումներին, որոնք մանրամասնորեն արտահայտվել են 2009 թ. դեկտեմբերին Աթենքում Լեռնային Ղարաբաղին վերաբերող համապատասխան հայտարարություններում, ինչպես նաև` հենց Եվրոպական Խորհրդարանի 1998 թվականից ի վեր ընդունված բանաձևերին: Դրանք համահունչ չեն Մադրիդյան սկզբունքներին, Մոսկվայի հռչակագրին և Աքվիլայի հայտարարությանը, որոնց մասին հիշատակվում է բանաձևում:

Բանաձևի հեղինակ, բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը երբևէ առնչություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրին և զեկույցի պատրաստման ընթացքում չի այցելել տարածաշրջան: Նա նաև հարկ չի համարել խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես ԵՄ անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, ինչը Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներում անհանդուրժելի խեղաթյուրումների պատճառներից է: Այս կարգի մոտեցումը վնաս է հասցնում Եվրոպական Խորհրդարանի հեղինակությանը և լուրջ բացասական ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Մեծարգո պարոն նախագահ Հայաստանը կարևորում է Եվրոպական Խորհրդարանի հետ համագործակցությունը և հույս է հայտնում, որ անաչառ ու հավասարակշիռ մոտեցումներով Ձեր ղեկավարած կառույցն իր նպաստը կարող է բերել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը»: Հաղորդում է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---