Վլադիմիր Հակոբյանը Աստրախանի Գրան պրիում գրավեց վերջին տեղը

Վլադիմիր Հակոբյանը Աստրախանի Գրան պրիում գրավեց վերջին տեղը

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Ռուսաստանի Աստրախան քաղաքում տեղի ունեցավ շախմատի տղամարդկանց Գրան պրիի 13-րդ տուրը: Այդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդիպել է ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ, պարտիան ավարտվեց ոչ ոքի:

Հակոբյանը 5,5 միավորով զբաղեցրեց վերջին տեղը մրցաշարային աղյուսակում, իսկ Յակովենկոն 7 միավորով 3-րդ տեղում է: Գրան պրիի հաղթող դարձավ Պավել Էլյանովը 8 միավորվ, 2-րդ տեղում է Ռուսլան Պոնոմարյովն Ուկրաինայից 7 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---