Կովկասում ստեղծված ստատուս-կվոն` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ձեռնատու է Ռուսաստանին

Կովկասում ստեղծված ստատուս-կվոն` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ձեռնատու է Ռուսաստանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Հայաստանին այնպես չի վերաբերվում, ինչպես Արևմուտքը, և անցած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ փաստեցին դա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը: Ըստ նրա, միայն այն, որ Ստեփանակերտ մեկնեց պատվիրակություն, որի կազմում էին Պետդումայի պատգամավորներ, փորձագետներ ու քաղաքական գործիչներ, շատ բանի մասին է վկայում: «ՌԴ ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ընդամենը հերթապահ մի արտահայտություն է»,-ասել է Ալեքսանդրովը:

Միևնույն ժամանակ, նա գտնում է, որ Կովկասում ստեղծված ստատուս-կվոն` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ձեռնատու է Ռուսաստանին: «Գլխավորը Արևմուտքի առաջխաղացումը Կովկասում կասեցնելն է: Եվ հետո, պետք է հասկանալ, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար ղարաբաղյան հակամարտությունն առաջնայինների թվում չէ, ինչպես նախագահ Բուշի օրոք»,-ասել է ռուս փորձագետը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ըստ Միխայիլ Ալեքսանդրովի, չի բացառվում հարաբերությունների ֆորմալ կարգավորումը` դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում: «Սակայն, հասկանալի է, որ ընդհանուր առմամբ հարաբերությունները երկու ժողովրդների միջև լիովին վերականգնել հնարավոր չէ` չափազանց ծանր է պատմական անցյալը: Սակայն, մեծ հաշվով, Թուրքիան կարող է հայտնվել մեկուսացման մեջ Հայաստանի հարցում իր քաղաքականության պատճառով` ԵՄ-ն փլուզվում է, հարաբերությունները ԱՄՆ-ի հետ հեռու են նախկին մակարդակից, գումարած` տնտեսական ճգնաժամը: Մտածելու շատ բան կա…Ես միշտ ասել եմ, որ կա ընդլայնման որոշակի սահման` դա վերաբերում է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: Ի վերջո, նրանք ուղղակի չեն դիմանա ներքին ճնշմանն ու կփլուզվեն: Իսկ անդրադառնալով ԱՊՀ-ին` հարկ է նշել, որ կարելի միայն մեկ բան անել` ստեղծել տնտեսական ընկերացություն»,-ասել է Ալեքսանդրովը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---