ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ակադեմիկոս Աբել Աղանբեկյանին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանին և նրան ուղեկցող անձանց:

Հանդիպմանը քննարկվել է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Աբել Աղանբեկյանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել հանրապետության տնտեսական համալիրի հետագա զարգացմանը:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---